«Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնական մեկնաբանությամբ արձագանքել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությանը, թե Բեռլինը պատրաստ է հակազդել «ռուսական ակտիվությանը» Խաղաղ օվկիանոսում։ Դիվանագետը կասկածի տակ է դրել Գերմանիայի հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ։
«Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել։ Ես դրա մասին ոչինչ չգիտեմ, բայց միգուցե դա գերմանացի գիտնականների նոր մշակումներից է», — հեգնել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում։
Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմի սկիզբը Գերմանիայի համար դարձել է հակառուսական հռետորաբանությունը սրելու հարմար առիթ։ Նրա խոսքով՝ Բեռլինը չուներ օբյեկտիվ պատճառներ Ուկրաինայի համար Ռուսաստանի դեմ բացահայտ դիրքավորվելու։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ