Գերմանիան ցանկանում է փոխել Եվրամիության կառավարման համակարգը
Աշխարհ
Գերմանիան ակտիվորեն առաջ է մղում Եվրամիության բարեփոխման գաղափարը՝ փորձելով փոխել միության ներսում որոշումների ընդունման ներկայիս մեխանիզմը։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ մեկնաբանելով Բեռլինի նախաձեռնությունները։
«Взгляд» պարբերականի փոխանցմամբ՝ ներկայում Եվրամիությունում կարևոր որոշումները ընդունվում են միայն բոլոր անդամ երկրների միաձայն համաձայնությամբ, ինչի պատճառով նույնիսկ մեկ պետություն կարող է արգելափակել ամբողջ միության քաղաքականությունը։ Ռարի խոսքով՝ Գերմանիան ցանկանում է անցնել մեծամասնության քվեարկության համակարգի, ինչը զգալիորեն կփոխի Եվրամիության կառուցվածքը։
Փորձագետը նշել է, որ նման փոփոխությունները կարող են Եվրամիությանը մոտեցնել «գերպետության» կամ «փափուկ կայսրության» ձևաչափին։ Նախաձեռնությանը աջակցում են նաև Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ։ Ռարի կարծիքով՝ Բեռլինը փորձում է արագացնել բարեփոխումները, քանի դեռ Եվրահանձնաժողովը ղեկավարում է Ուրսուլա ֆոն դեր Լայենը, և եվրոպական երկրներում իշխանության չեն եկել աջ պոպուլիստական ուժերը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիան և Շվեդիան գլխավորում են այն երկրների խումբը, որոնք կողմ են ԵՄ անդամ պետությունների վետոյի իրավունքի սահմանափակմանը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru