Ռուսաստանում հայտարարել են, որ Եվրոպան պատասխանատվություն է կրում Ուկրաինայի պատերազմի համար
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան հայտարարել է, որ Եվրոպան պետք է ընդունի իր պատասխանատվությունը Ուկրաինայի պատերազմի համար։ Այդ մասին նա խոսել է «Лента.ру»-ի հետ զրույցում։
Չեպան մեկնաբանել է Ֆրանսիայի Պետխորհրդի անդամ Առնո Կլարսֆելդի հայտարարությունը, ըստ որի՝ Եվրոպան պետք է փոխզիջում փնտրի Ռուսաստանի հետ և հաշվի առնի նրա շահերը Ուկրաինայի հարցում։ Ֆրանսիացի պաշտոնյան նշել էր նաև, որ Կիևը չի կարող հաղթել պատերազմում, իսկ ՆԱՏՕ-ի անմիջական ներգրավումը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի։
Ռուս պատգամավորը հայտարարել է, որ եվրոպացի քաղաքական գործիչների շրջանում գնալով ավելանում են այն մարդիկ, որոնք հասկանում են իրավիճակը, սակայն շատերը շարունակում են լռել։ Նրա խոսքով՝ 2021 թվականին, երբ Ռուսաստանը պահանջում էր անվտանգության երաշխիքներ, եվրոպական երկրները աջակցեցին ՆԱՏՕ-ի ընդհանուր դիրքորոշմանը, ինչն էլ, ըստ Չեպայի, հանգեցրեց պատերազմի սկսվելուն։ Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ևս նշել էր, որ Եվրոպայում աստիճանաբար փոխվում է Ռուսաստանի հետ բանակցությունների նկատմամբ վերաբերմունքը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ