Զախարովա. Հայաստանի իշխանությունները չեն պահել իրենց խոստումները և քայլեր են ձեռնարկում Ռուսաստանի դեմ
Հայաստան
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները չեն պահել իրենց խոստումները և քայլեր են ձեռնարկում Ռուսաստանի դեմ։ Այդ մասին նա ասել է Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում։
Զախարովան այս կերպ արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին հրավիրելու փաստին։ Նրա խոսքով՝ Հայաստանը, որը Ռուսաստանը երկար ժամանակ համարել է «բարեկամ և եղբայրական երկիր», «տրիբունա է տրամադրել ահաբեկչի»։
Ռուս դիվանագետը նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը Մոսկվա կատարած վերջին այցերի ընթացքում վստահեցրել էր, թե չի իրականացնի Ռուսաստանի դեմ ուղղված քայլեր։ Զախարովայի խոսքով՝ եթե Երևանը չի պահում այդ խոստումները, ապա նման վերաբերմունք դրսևորվում է ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ գործընկերների նկատմամբ։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցելու մայիսի 9-ի Մոսկվայի շքերթին՝ պատճառաբանելով դա երկրի ներքաղաքական գործընթացներով։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ