Emirates-ը հայտարարել է՝ Իրանի պատերազմի ֆոնին պատրաստ է դիմակայել ճգնաժամին
Աշխարհ
Emirates ավիաընկերությունը հայտարարել է, որ ունի բավարար ֆինանսական ռեսուրսներ՝ դիմակայելու Իրանի պատերազմի հետևանքով առաջացած ավիացիոն ճգնաժամին։ Reuters-ի փոխանցմամբ՝ ընկերությունը հաշվետու տարվա ընթացքում գրանցել է ռեկորդային՝ 5,4 միլիարդ դոլարի մաքուր շահույթ։
Ավիաընկերության ղեկավար շեյխ Ահմեդ բին Սաիդ Ալ Մաքթումը նշել է, որ Emirates-ը խոշոր դրամական պահուստներ ունի և երկարաժամկետ պաշտպանված է ավիավառելիքի գների աճից։ Ընկերության պահուստները մարտի վերջի դրությամբ կազմել են 15 միլիարդ դոլար։ Նրա խոսքով՝ նույնիսկ Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական լարվածության պայմաններում Emirates-ը չի պատրաստվում կրճատել իր ծրագրերը և շարունակելու է նոր ինքնաթիռների ընդունումն ու օդանավերի արդիականացման ծրագիրը։
Reuters-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-Իսրայել և Իրանի միջև պատերազմի պատճառով տարածաշրջանում ժամանակավորապես փակվել էին մի շարք օդային տարածքներ, ինչի հետևանքով հազարավոր չվերթներ չեղարկվել էին, իսկ ավիավառելիքի գները կտրուկ աճել էին։ Չնայած դրան՝ Emirates-ը հայտարարել է, որ արդեն վերականգնել է իր գլոբալ երթուղային ցանցի 96 տոկոսը և այդ ընթացքում տեղափոխել ավելի քան 4,7 միլիոն ուղևոր։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ