Սիրիացի ապստամբներն արդեն հայտնաբերել են 100-ից ավել մարդու դի
Մերձավոր Արևելք
Սիրիայի ապստամբները Հալեպ քաղաքի մոտ գտնվող փոքր գետակից հայտնաբերել են 100-ից ավել սպանված մարմին և նշում են, որ զոհերի թիվը դեռ կարող է աճել. հայտում է անգլիական Guardian պարբերականը:
Զոհերի ձեռքերը կապված են մեջքին, և դատելով վնասվածքներից՝ նրանց բոլորին գնդակահարել են ծոծրակից մոտ հեռավորությունից: Մի ականատեսի խոսքերով՝ գետակում եղել է շուրջ 80 մարդու դիակ: Ապստամբները նշում են, որ դիակների թիվը կարող է աճել և հասնել 120-ի, չնայած որ Guardian-ը չի կարողացել անկախ կերպով ստուգել վկայությունները: Դիակները հայտնաբերվել են Բուսթան ալ Քասրում, որը գտնվում է երկրի հարավում:
Սիրիական կառավարությունն այս դեպքի ամբողջ պատասխանատվությունը բարդում է ընդդիմադիրների վրա: Սիրիացի քաղաքական գործիչը Agence France Presse գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ նրանք ինչքան հնարավոր է շուտ կզբաղվեն սպանված մարմինների ուսումնասիրությամբ, քանի որ այժմ այդ տարածքը գտնվում է ապստամբների ձեռքում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ