Չինաստանում նախկին պաշտպանության նախարարներին մահապատժի են դատապարտել
Աշխարհ
Չինաստանի նախկին պաշտպանության նախարարներ Վեյ Ֆենհեն և Լի Շանֆուն դատապարտվել են մահապատժի՝ երկու տարվա հետաձգմամբ։ Այդ մասին հայտնում է չինական «Սինհուա» պետական գործակալությունը։
Չինաստանի դատարանը նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին մեղավոր է ճանաչել կոռուպցիոն հանցագործությունների համար։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ նրանք ներգրավված են եղել խոշոր ֆինանսական չարաշահումների և պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործերում։
Չինաստանում նման դատավճիռը սովորաբար նշանակում է, որ մահապատժի իրականացումը երկու տարով հետաձգվում է, և այդ ընթացքում պատժաչափը կարող է փոխարինվել ցմահ ազատազրկմամբ՝ կախված մեղադրյալի վարքից և գործի հետագա գնահատականներից։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ