Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ Պեսկով
Աշխարհ
Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարությունների շրջանակում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտպանելու համար Կիևից հնարավոր սպառնալիքի ֆոնին, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ սա ցանկացած պետության ղեկավարի անվտանգությունն ապահովելու նորմալ գործելակերպ է։
«Դուք գիտեք, որ մեծ տոների նախօրեին (և, իհարկե, Հաղթանակի օրը մեր երկրի ամենակարևոր տոներից մեկն է) համապատասխան հատուկ ծառայությունները միշտ ձեռնարկում են լրացուցիչ անվտանգության միջոցառումներ։ Ինչպես աշխարհի յուրաքանչյուր պետության ղեկավարի դեպքում, լինեն դրանք Ամերիկայի պետությունների ղեկավարներ, Եվրոպայի պետությունների ղեկավարներ, Ասիայի պետությունների ղեկավարներ և այլն, համապատասխան միջոցներ են ձեռնարկվում Ռուսաստանի ղեկավարի անվտանգությունն ապահովելու համար», - նշել է նա։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ