Վան Ին Թրամփի այցի նախաշեմին հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ
Աշխարհ
Չինական և ամերիկյան կողմերին հաջողվել է կայուն հարաբերություններ պահպանել` չնայած դժվարություններին, այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Վերջին տարվա ընթացքում ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում եղել են բազմաթիվ բարդություններ ու անկայունություն, բայց մեզ մոտ առաջվա պես ստացվում է ընդհանուր առմամբ պահպանել կայունությունը», - մեջբերում է Չինաստանի արտգործնախարարի խոսքը The Associated Press-ը։
Վան Ին շնորհակալություն է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «ամենակարևոր պահերին երկկողմ հարաբերությունների ուղղությունները որոշելու հարցում օգնելու» համար։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից