Բրազիլիայի նախագահը ԱՄՆ-ում կբանակցի Թրամփի հետ
Աշխարհ
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մայիսի 7-ին կայցելի Սպիտակ տուն, որտեղ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Բրազիլիայի նախագահին մոտ կանգնած երեք անձանց։
Այցի ընթացքում կքննարկվեն մաքսատուրքերի, կարևորագույն հանքանյութերի և կազմակերպված հանցավորության, փողերի լվացման և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում համագործակցության վերաբերյալ հարցեր։
2025 թվականին Թրամփը ներմուծվող բրազիլական ապրանքների նկատմամբ սահմանել էր 50% մաքսատուրք, որն ամենաբարձրերից մեկն է ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար։
Ավելի ուշ Թրամփը չեղարկել է մաքսատուրքերի մեծ մասը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ