Չինաստանը դեմ է հանդես է գալիս Նիկոլաս Մադուրոյին ԱՄՆ-ում բռնի պահելուն
Աշխարհ
Չինաստանի իշխանությունները վճռականորեն դեմ են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը Միացյալ Նահանգներում բռնի պահելուն, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Չորս ամիս առաջ ԱՄՆ-ն հանդգնաբար ռազմական հարված հասցրեց Վենեսուելային և ուժով պահում է նախագահ Մադուրոյին և նրա կնոջը: Գերիշխանության այդ գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, ոտնահարում են Վենեսուելայի ինքնիշխանությունը և սպառնում խաղաղությանն ու կայունությանը Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տարածաշրջանում», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ Պեկինը «վճռականորեն դեմ է հանդես գալիս դրան»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ