Լատվիայում նավթամբարի վրա ԱԹՍ է ընկել
Աշխարհ
Լատվիայի արևելքում գտնվող Ռեզեկնե քաղաքի նավթամբարում անօդաչու թռչող սարք է կործանվել, հաղորդում է Delpfi-ն։
Փրկարարների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 03:30-ին։ Անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով` վնասվել է չորս պահեստային բաք, որոնցում այդ պահին նավթամթերք չի եղել։
Լրագրողների խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ, իսկ Լատվիայի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ