Գերմանիայի ԱԳ նախարարը ցանկանում է վերացնել ԵՄ-ի ներսում միաձայնության սկզբունքը
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը կոչ է արել վերացնել ԵՄ քվեարկության միաձայնության սկզբունքը, հաղորդում է Le Monde-ն։
Վադեֆուլը նշել է, որ «որակյալ մեծամասնությամբ քվեարկությունը» հիմնական լծակն է, որը թույլ է տալիս Բրյուսելին ավելի արագ գործել, հատկապես ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում։
Նա ընդգծել է, որ անվտանգության հարցերում «միաձայնության սկզբունքը կարող է մեզ դնել գոյաբանական վտանգի իրավիճակի մեջ»։ Որպես օրինակ՝ նա բերել է Ուկրաինայի վերաբերյալ քվեարկությունները։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը նաև առաջարկել է ԵՄ-ին «փուլային» անդամակցության գործընթաց՝ լուծելու որոշ անդամների մտահոգությունները, ովքեր դեմ են «վաղաժամ» անդամակցությանը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ