Իրանի պատերազմը արագացնում է Չինաստանի անցումը էլեկտրական բեռնատարների
Աշխարհ
Իրանի պատերազմի ֆոնին դիզվառելիքի գների կտրուկ աճը կարող է արագացնել Չինաստանում դիզելային բեռնատարների փոխարինումը էլեկտրականներով։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով վերլուծաբաններին և ավտոարտադրողներին։
Հրապարակման համաձայն՝ 2026 թվականի առաջին եռամսյակում Չինաստանում նոր էներգիայով աշխատող ծանր բեռնատարների վաճառքն աճել է 45 տոկոսով՝ հասնելով 44 հազար միավորի։ Այս հատվածում էլեկտրական մեքենաների մասնաբաժինն արդեն գերազանցել է շուկայի քառորդը։ Փորձագետները նշում են, որ Իրանի պատերազմի սկսվելուց հետո Չինաստանում դիզվառելիքի գները բարձրացել են 27 տոկոսով, ինչը էլ ավելի շահավետ է դարձրել էլեկտրական բեռնատարների օգտագործումը։
Չնայած էլեկտրական բեռնատարների բարձր արժեքին՝ դրանց շահագործումը զգալիորեն ավելի էժան է։ Վերլուծաբանների հաշվարկով՝ մեկ միլիոն կիլոմետր շահագործման ընթացքում էլեկտրական բեռնատարի ընդհանուր ծախսերը մոտ երկու անգամ պակաս են դիզելային համարժեք մեքենայի ծախսերից։ Reuters-ը նշում է նաև, որ չինական արտադրողները ակտիվորեն ընդլայնվում են եվրոպական շուկայում և նախատեսում են Եվրոպայում վաճառել իրենց էլեկտրական բեռնատարները՝ տեղական գներից մինչև մեկ երրորդով ավելի էժան։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ