Եվրապատգամավորը կոչ է արել անհապաղ վերականգնել երկխոսությունը Ռուսաստանի հետ
Աշխարհ
Լյուքսեմբուրգից ընտրված Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտայզերը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է հնարավորինս արագ վերականգնի երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Կարտայզերի խոսքով՝ շատ եվրոպացի քաղաքական գործիչներ հասկանում են ներկայիս իրավիճակի «անտրամաբանականությունը», սակայն ուժեղ քաղաքական ճնշման պատճառով չեն համարձակվում բացահայտ աջակցել Մոսկվայի հետ շփումների վերականգնմանը։ Նա ընդգծել է, որ բազմաթիվ հանգամանքներ խոսում են Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին։
Եվրապատգամավորը հայտնել է նաև, որ իր գործընկերներին հրավիրել է մասնակցելու Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Նրա կարծիքով՝ Եվրամիությունը երկար ժամանակ չի կարող պահպանել ներկայիս քաղաքական կուրսը Ռուսաստանի նկատմամբ։ Կարտայզերը հիշեցրել է, որ ապրիլին այցելել էր Մոսկվա՝ այդ քայլը բնութագրելով որպես Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի միջև բարեկամության հնարավորությունների ցուցադրում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ