Ավիաչվերթների ուշացումները հասել են գրեթե մեկ օրվա
Ռուսաստան
Ռուսաստանի մի շարք օդանավակայաններում սահմանված թռիչքային սահմանափակումների պատճառով ավիաչվերթների ուշացումները հասել են մինչև 22 ժամի։ Այդ մասին հայտնում է TourDom-ը։
Ամենամեծ ուշացումները գրանցվել են թուրքական Turkish Airlines ավիաընկերության չվերթներում։ Մոսկվայից դեպի Դալաման և Անթալիա թռիչքները հետաձգվել են մոտ 22 ժամով։ Բազմաժամյա ուշացումներ են արձանագրվել նաև Ստամբուլ, Շարմ էլ-Շեյխ և Հուրգադա ուղղություններով։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ միայն Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 30 չվերթ ուշանում է։ Իշխանությունները հայտնել են, որ ուղևորներին տրամադրվում են ջուր, գիշերակացի պարագաներ, իսկ երեխաների հետ ճանապարհորդողների համար գործում են անվճար հատուկ սենյակներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ութ օդանավակայան ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը օդային տարածքի օգտագործման սահմանափակումների պատճառով։ Սահմանափակումները վերաբերվել էին նաև Մոսկվայի, Սոչիի, Պերմի և մի շարք այլ քաղաքների օդանավակայաններին։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ