Նավթի գների անկումը կապել են ՕՊԵԿ-ից ԱՄԷ-ի դուրս գալու որոշման հետ
Տնտեսություն
Նավթի համաշխարհային գների վերջին անկումը պայմանավորված է Արաբական Միացյալ Էմիրությունների՝ ՕՊԵԿ-ից դուրս գալու որոշմամբ։ Այդ մասին հայտարարել է «Ալֆա-Ֆորեքս»-ի վերլուծաբան Ալեքսանդր Շնեյդերմանը՝ մեկնաբանելով շուկայի արձագանքը։
Մայիսի 6-ին Brent տեսակի նավթի գինը առաջին անգամ վերջին շաբաթների ընթացքում իջել է 100 դոլարից ցածր՝ մեկ բարելի համար հասնելով մինչև 96,75 դոլարի։ Վերլուծաբանի խոսքով՝ շուկան արձագանքել է ինչպես ներդրողների շահույթի ֆիքսմանը, այնպես էլ ԱՄԷ-ի որոշմանը՝ լքել ՕՊԵԿ-ը և ՕՊԵԿ+ դաշինքը։
Շնեյդերմանը նշել է, որ չնայած կարճաժամկետ անկմանը, նավթի գները շարունակում են մնալ բարձր մակարդակում։ Նրա խոսքով՝ գլխավոր ռիսկը շարունակում է մնալ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը, քանի որ տարածաշրջանում լարվածության աճը կարող է կրկին բարձրացնել նավթի գները։ Փորձագետը չի բացառել, որ մոտ ժամանակում Brent-ի գինը կարող է տատանվել 95-110 դոլարի սահմաններում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ