Ֆրանսիայի Պետական խորհուրդը Եվրոպային կոչ է արել հաշվի առնել Ռուսաստանի շահերը Ուկրաինայում
Աշխարհ
Եվրոպան պետք է փոխզիջում փնտրի Ռուսաստանի հետ և հաշվի առնի նրա շահերը Ուկրաինայում, առաջին հերթին՝ Դոնբասում և Օդեսայում։ Այս մասին CNews հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի Պետական խորհրդի անդամ Արնո Կլարսֆելդը։
Նա նշել է, որ Ուկրաինան չի կարողանա հաղթել հակամարտությունում, և եթե դրանում ներգրավվի Հյուսիսատլանտյան դաշինքը, դա կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը։ Սակայն Եվրոպայի ժողովուրդները չեն ցանկանում կռվել Ռուսաստանի դեմ, ուստի եվրոպական պետությունները պետք է փոխզիջում փնտրեն Ռուսաստանի Դաշնության հետ։
Կլարսֆելդն ընդգծել է, որ եվրոպացիները պետք է հասկանան Ռուսաստանի շահերը Ուկրաինայում։ Ռուսների համար, ինչպես նա բացատրել է, Ուկրաինայի առնվազն մի մասը ռուսական է։ Օդեսայում մարդիկ խոսում են ռուսերեն, իսկ Դոնբասը ռուսական մարզ է։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru