Պենտագոնը շարունակում է աջակցել Թուրքիային
Թուրքիա
«Պենտագոնը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Թուրքիային նրա անվտանգության պաշտպանության հարցում, հատկապես՝ այն սպառնալիքների, որոնք գալիս են Սիրիայի տարածքից»,-հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Լիթլը մամլո ասուլիսի ժամանակ. փոխանցում է Anadolu թուրքական գործակալությունը:
Լիթլը հավելել է նաև, որ ԱՄՆ-ը չի փոխել իր դաշնակից Թուրքիայի տարածքում Patriot զենիթա-հրթիռային համակարգերի տեղակայման հարցում իր դիրքորոշումը:
«ԱՄՆ-ը բարձր է գնահատում Թուրքիայի հետ իր հարաբերությունները և դիտարկում է նրա անվտանգության ապահովման անհրաժեշտ բոլոր տարբերակները»,-ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)