Կրեմլը արձագանքել է Լեհաստանի՝ ամենամեծ բանակը ստեղծելու ծրագրերին
Ռուսաստան
Եվրոպական մի քանի երկրներ գնում են դեպի առճակատում եվրոպական մայրցամաքում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Լեհաստանի կողմից ամենամեծ բանակը ստեղծելու ծրագրերը։
«Այս երկրները գնում են դեպի էական առճակատում եվրոպական մայրցամաքում և էսկալացիայի։ Սա նրանց պատասխանատվությունն է», - ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել էր, որ երկիրը մինչև 2030 թվականը կունենա Եվրոպայի ամենաուժեղ բանակը։ Նրա խոսքով՝ երկիրը պետք է իր բանակը մեծացնի մինչև 500 000 անձնակազմի՝ ներկայիս 218 000-ի համեմատ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ