Որքան կտևի հրադադարը․ Կրեմլ
Ռուսաստան
Ռուսաստանի կողմից մարտական գործողությունների գոտում հայտարարված հրադադարը ուժի մեջ կմնա մայիսի 8-ին և 9-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, խոսքը մայիսի 8-ի և 9-ի մասին է», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է հրադադարը ուժի մեջ մտնելու։
Ռուսաստանը միակողմանի հրադադար հայտարարեց 2026 թվականի մայիսի 8-ին և 9-ին՝ Հաղթանակի օրվա տոնակատարությունների կապակցությամբ։ Համապատասխան որոշումը կայացրել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտոնապես չի ընդունել ռուսական առաջարկը։ Դրա փոխարեն նա հայտարարել է իր սեփական «հրադադարի ռեժիմի» մասին մայիսի 5-6-ը։
Փաստացի միասնական հրադադարի համաձայնագիր գոյություն չունի։ Ռուսաստանը զգուշացրել է Կիևին «կոշտ պատասխանի» մասին մայիսի 9-ին նախատեսված տոնակատարությունները խափանելու ցանկացած փորձի դեպքում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ