Կալլասի մեկնաբանությունները Գերմանիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման վերաբերյալ վկայում են ՆԱՏՕ-ի ներսում համերաշխության բացակայության մասին․ Զախարովա
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի մեկնաբանությունները Գերմանիայից ամերիկյան զորքերի անսպասելի դուրսբերման վերաբերյալ վկայում են ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներսում համերաշխության բացակայության մասին: Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Սա պարզապես փաստի արձանագրում է. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներսում համերաշխություն չկա, այլ դաժան հրամանատարական և վերահսկողական դիկտատուրա է, որը գլխավորում են Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ, այսպես ասած, անգլոսաքսոնական զույգը», - ասել է դիվանագետը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ