Ռումինիայի հրեական գերեզմանատանը հայտնաբերվել է Ադոլֆ Հիտլերի գերեզմանը
Աշխարհ
Բուխարեստի գերեզմանատանը հայտնաբերվել է Ադոլֆ Հիտլերի անվանակցի գերեզմանը։ Ռումինիայի մայրաքաղաքում Իսրայելի դեսպանատունը այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։
Դիվանագիտական առաքելության տվյալներով՝ արտասովոր գերեզմանը հայտնաբերվել է աշկենազի հրեական «Ֆիլանտրոպիա» գերեզմանատանը, որը բացվել է 1865 թվականին և համարվում է Բուխարեստի երեք հրեական դամբարաններից ամենամեծն ու ամենահինը։
Նշվում է, որ թաղված անձը նույն անունն ունի, ինչ նացիստ բռնապետը, բայց նրա հետ որևէ կապ չունի։
Դեսպանատունը պարզաբանել է, որ նա ավստրիական ծագում ունեցող հրեա էր և աշխատում էր՝ որպես գլխարկագործ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ