Գուֆը հայհոյանքով է արտահայտվել իրեն քննադատողների հասցեին
Հասարակություն
Ռեփեր Գուֆը, ում իրական անունը Ալեքսեյ Դոլմատով է, սուր արձագանքել է սոցիալական ցանցերում իրեն քննադատող օգտատերերին։ Երաժիշտը Instagram-ում հրապարակում է արել՝ դժգոհելով բացասական մեկնաբանություններից։
Ռեփերի խոսքով՝ ինքը հոգնել է արգելափակել այն օգտատերերին, որոնք չունեն ոչ հրապարակումներ, ոչ հետևորդներ, սակայն ակտիվորեն վիրավորական գրառումներ են անում իր ստեղծագործության, հայացքների և անձնական կյանքի վերաբերյալ։ Գուֆը հատկապես անդրադարձել է իր մասնակցությամբ աղմկահարույց դատական գործի թեմայով մեկնաբանություններին։
Ավելի վաղ Մոսկվայի մարզային դատարանը չեղարկել էր Գուֆի նկատմամբ կայացված դատավճիռը՝ գործը փակելով տուժողի հետ հաշտության հիմքով։ Մինչ այդ ռեփերը պայմանական մեկ տարվա ազատազրկման էր դատապարտվել Նարո-Ֆոմինսկում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ