Եվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասին Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև ԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետ Անքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ Լավրով Աստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ Վարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորությունները Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը Տասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր» Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանին Հայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է 

Տեսալսողական մեդիան համակարգային ճգնաժամի մեջ է. ՀՌՀ նախագահ

Հայաստան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գործում է ազատ, անկախ, թափանցիկ և հաշվետվողական: Անցած տարի միայն հանձնաժողովի նախագահը և անդամները մոտ 128 հարցազրույց են տվել հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցներին: Այս մասին հայտնել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2025 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին» տարեկան հաղորդումը:

Խոսելով Հայաստանում գրանցված տեսալսողական մեդիայի ազատության վիճակի մասին՝ Տիգրան Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ մեր երկրում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ՝ նկատի ունենալով միայն իշխանություն, պետություն և մեդիա հարաբերությունները:

«Հայաստանում մամուլն ազատ է, բայց եթե լինենք ավելի ճշգրիտ ու զգուշավոր արտահայտվենք, մեզ հասու չեն այն երևութները, որոնք կարող էին ստվերել կամ խանգարել խոսքի ազատությանը»,- արձանագրել է հանձնաժողովի նախագահն ու նշել, որ տարվա վերջին լիցենզավորված, հեղինակազորված բոլոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին, ցանցային օպերատորներին, դիստրիբյուտորներին հարցում են ուղարկում՝ հասկանալու համար արդյո՞ք 2025 թվականի ընթացքում եղել են դեպքեր, երբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք, կուսակցությունները խոչընդոտել են իրենց բնականոն աշխատանքը, միջամտել խմբագրական կամ կադրային քաղաքականությանը: Հարցմանն ի պատասխան՝ որևէ էական նշանակության բողոք չի ստացվել:

Տիգրան Հակոբյանի դիտարկմամբ տեսալսողական մեդիան համակարգային ճգնաժամի մեջ է, և եթե համատեղ ջանքերով քայլեր չձեռնարկվեն, ապա հանրային մուլտիպլեքսը մի քանի տարի հետո կվերանա: Նա խոսել է այդ խնդրի պատճառների ու լուծման ուղիների մասին:

Մեկ այլ խնդրի շրջանակում նշվել է, որ հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող և կաբելային ցանցերով տարածվող օտարերկրյա տեսալսողական ծրագրերը հաճախ սպառողներին պարտադրում էին մեր հանրային ու պետական շահերին չհամընկնող տեղեկատվական օրակարգեր, որոնց դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար հանձնաժողովը կարգավորման գործիքակազմ չուներ:

«Մենք այս հարցին անդրադարձել ենք 2022, 2023, 2024 թվականներին և միայն ապրիլին ընդունվեցին օրենքի փոփոխություններ, որոնք հանձնաժողովին թույլ են տալիս որոշ չափով կարգավորել օտարերկրյա տեղեկատվական հոսքերը»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Ներկայացնելով թվային տվյալներ՝ Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի դրությամբ եղել է 94 լիցենզավորված ընկերություն, որից 41-ը տեսալսողական մեդիածառայություն մատուցող, 53-ը՝ ցանցային օպերատոր: 2024 թվականի վերջում եղել է 63 գրանցված ցանցային օպերատոր: Մեկ տարում եղել է լիցենցիան հանձնած 10 կաբելային օպերատոր: «Մենք էականորեն նվազեցնում ենք անօրինական բովանդակությունը, այսինքն՝ հեղինակային իրավունքի պաշտպանության կարևորագույն գործառույթ ենք կատարում և դրանով բարձրանում է հանրությանը մատուցվող ծառայությունների որակը»,- փաստել է զեկուցողը:

2025 թվականին հանձնաժողովը հարուցել է 84 վարույթ, որից՝ 74-ը սեփական նախաձեռնությամբ: Վարույթները հարուցվել են հեղինակային իրավունքների, գովազդի օրենսդրության խախտման, անչափահասների զարգացման վրա բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների առկայության, սարսափ ու ակնհայտ բռնություն, հայհոյանք ու գռեհկանաբանություն պարունակող բովանդակության հեռարձակման և այլնի համար:

2025 թվականին հանձնաժողովի որոշումների դեմ հարուցվել է 5 դատական գործ, դեկտեմբերի 31-ի դրությամբ վարույթում գտնվող դատական գործերի ընդհանուր քանակը եղել է 16: Հանձնաժողովի նախագահն այդ փաստը գոհացուցիչ է համարել՝ նշելով, որ մեդիա-կարգավորող մարմին հարաբերություններն այսօր բացառապես կարգավորվում են իրավական հարթության վրա:

Անդրադարձ է եղել նաև ոլորտում առկա մի շարք խնդիրների:

Հաղորդումն ամբողջությամբ` այստեղ:

Փաստաթուղթն ընդունվել է ի գիտություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել ՖրանսիայումՀինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ էՍուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցերՖրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ինԵս երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) «Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ ՎեդոմոստիիԲագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավարՔաղբանտարկյալների ընտանիքների հետ առանձին աշխատանք պիտի տարվի. Մելիքյան (տեսանյութ)
Ամենադիտված