Ռուսաստանում հայտարարել են, որ Հայաստանը «գնում է Ուկրաինայի ճանապարհով»
Հայաստան
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աստիճանաբար շարժվում է «Ուկրաինայի ճանապարհով»։ Այդ մասին նա ասել է «Лента.ру»-ի հետ զրույցում։
Պատգամավորի խոսքով՝ եվրոպական երկրները փորձում են տարբեր «արտոնություններով և խոստումներով» Հայաստանին հեռացնել Ռուսաստանից՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով։ Վոդոլացկին պնդել է, որ Եվրոպայի նպատակը Ռուսաստանի հետ համագործակցող երկրների վրա ազդեցություն գործադրելն է, և այդ համատեքստում նշել է Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան։
Ռուս պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանի եվրաինտեգրման ուղին կարող է ծանր հետևանքներ ունենալ երկրի տնտեսության և ներքաղաքական իրավիճակի համար։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հարաբերություններից արդեն երևում է, որ Երևանը շարժվում է դեպի եվրոպական ինտեգրում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ