Ի՞նչ է հայտնի One Direction խմբի նախկին անդամի մահվան դեպքի մասին
Աշխարհ
«One Direction» խմբի նախկին անդամ Լիամ Փեյնի մահվան հանգամանքների շուրջ հետաքննությունը դեռ շարունակվում է։ Մեծ Բրիտանիայի քննիչ-դատաբժիշկը հայտնել է, որ սպասում է Արգենտինայից ստացվող նոր տվյալների և ապացույցների։ Ավագ քննիչ-դատաբժիշկ Քրիսփին Բաթլերը նախաքննության նախնական լսման ժամանակ նշել է, որ 2025 թվականի հունվարից հետո գործի վերաբերյալ նոր զարգացումներ չեն գրանցվել։ Նրա խոսքով՝ մինչ վերջնական դատական քննությունը անհրաժեշտ է ստանալ ամբողջական զեկույցներ և վկաների ցուցմունքներ։
31-ամյա երգիչը, որը մեծացել էր Վուլվերհեմփթոնի Բուշբերի շրջանում, մահացել է 2024 թվականի հոկտեմբերին՝ Արգենտինայում գտնվող հյուրանոցի պատշգամբից ընկնելու հետևանքով։ Բաթլերի խոսքով՝ իր ունեցած տեղեկություններով՝ Արգենտինայում հետաքննությունը դեռ շարունակվում է, իսկ ստացված փաստաթղթերը ներկայումս թարգմանվում են։ Ավելի վաղ Արգենտինայում մեղադրանքներ էին ներկայացվել դեպքի հետ առնչություն ունեցող երեք անձի նկատմամբ։ «One Direction»-ի գործունեության դադարից հետո Փեյնը սկսել էր հաջող մենակատարի կարիերա՝ 2019-ին թողարկելով իր առաջին ալբոմը՝ «LP1»-ը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ