ԱՄՆ-ը Ուկրաինան հանել է զենքի ներմուծման սահմանափակումներ ունեցող երկրների ցանկից
Աշխարհ
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Ուկրաինան հանել է այն երկրների ցանկից, որոնց նկատմամբ գործում են սպառազինությունների ներմուծման սահմանափակումներ՝ հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Օլգա Ստեֆանիշինան։
Այդ կանոնների ընդունումն իրավաբանորեն ապասառեցնելու է ուկրաինական զենքի, զինամթերքի և դրանց բաղադրիչների որոշակի կատեգորիաների ԱՄՆ մշտական ներմուծման հնարավորությունները՝ նշել է Ստեֆանիշինան:
Այն երկրների ցանկում միակ երկիրը, որոնց նկատմամբ գործում են սպառազինության ներկրման սահմանափակումներ, կմնա ՌԴ-ն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն