ՆԳ նախարարի տեղակալը մասնակցում է Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումին
Հասարակություն
Հայաստանը շարունակում է միգրացիայի կառավարման համակարգի արդիականացման աշխատանքները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցում է Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումին
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Նյու Յորքում մասնակցում է Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումին։ Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումի շրջանակում պետությունները գնահատում են Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի վերաբերյալ գլոբալ դաշնագրի (GCM) (Global Compact for Safe, Orderly and Regular Migration) 23 նպատակների իրականացման առաջընթացը և սահմանում առաջիկա տարիների ռազմավարական առաջնահերթությունները։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հետևողական հանձնառությունը արդիականացնելու միգրացիայի կառավարման համակարգը՝ այն դարձնելով առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների, մարդու իրավունքների պաշտպանության և բազմակողմ համագործակցության սկզբունքների վրա։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ