Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շուրջ 450 մ երկարությամբ թունելում իրականացվում են ջրամեկուսացման աշխատանքներ
Հայաստան
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի շուրջ 450 մ երկարությամբ թունելում իրականացվում են ջրահեռացման և ջրամեկուսացման տարրերի մոնտաժման աշխատանքները։
Այն ավարտելուց հետո կմեկնարկեն թունելի երեսարկի պատերի բետոնացման աշխատանքները։
Շինարարությունը շարունակվում է Քաջարան-Ագարակ հատվածում առկա մյուս թունելում նույնպես։ Ակտիվ ընթացքի մեջ են ճանապարհի հողային պաստառի, արհեստական կառույցների, կամուրջների, փոխհատումների և այլն կառուցման աշխատանքները։
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ