Tasnim. Իրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցի մոտ հարձակվել է ամերիկյան երեք ականակիրների վրա
Աշխարհ
Իրանի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցի մոտակայքում հարձակվել են ամերիկյան երեք ականակիրների վրա, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Իր աղբյուրների համաձայն՝ ամերիկյան նավերը ներկայումս շարժվում են դեպի Օմանի ծոց։ Պատճառված վնասի մասին տեղեկություններ չկան, սակայն գործակալությունը նշում է, որ ականակիրները «հրթիռներով և կամիկաձե անօդաչու թռչող սարքերով հարձակման են ենթարկվել»։
Ավելի վաղ Իրանի պետական հեռուստատեսությունը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը հարված է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան ուժերին՝ ի պատասխան իրանական տանկերի վրա հարձակման։
Պետական հեռուստատեսության աղբյուրները պնդում էին, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը «կորուստներ կրելուց հետո ստիպված են եղել նահանջել»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից