ՌԴ դեսպանը քննադատել է Երևանում Զելենսկու մասնակցությամբ անցկացված գագաթնաժողովը
Ռուսաստան
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել մայիսի սկզբին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի վերաբերյալ։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ դիվանագետը նշել է, որ միջոցառման ընթացքում ռուսական թեման քննարկվել է բացահայտ առճակատման մթնոլորտում։
Կոպիրկինի խոսքով՝ թեև Ռուսաստանը Եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափի մասնակից չէ, այնուամենայնիվ, քննարկումների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել Մոսկվային, սակայն բացառապես հակամարտային շեշտադրումներով։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած «ագրեսիվ հայտարարությունները» ոչ միայն խիստ արձագանք են ստացել Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից, այլ նաև, ըստ դեսպանի, դժգոհություն են առաջացրել հայկական հասարակության շրջանում։
Ռուսաստանի դեսպանը նաև հայտարարել է, որ նման ձևաչափերից Ռուսաստանի և Բելառուսի բացառումը վկայում է այդ երկրների նկատմամբ խտրական մոտեցման և միավորող օրակարգի բացակայության մասին։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Մինսկը առաջարկում են կայունության սեփական ճարտարապետությունը՝ եվրասիական տարածքում։ Հիշեցնենք, որ մայիսի 4-5-ը Երևանում անցկացվել էին Եվրոպական քաղաքական համայնքի և «ԵՄ-Հայաստան» գագաթնաժողովները, որոնց մասնակցել էին ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկին։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ