GTA V-ը օգնում է արագ սովորել FPV դրոնների կառավարումը․ նոր տվյալներ
Աշխարհ
Տեսախաղերի միջոցով FPV դրոնների կառավարում սովորելու մեթոդը կարող է զգալիորեն արագացնել իրական պատրաստվածությունը։ «Военная хроника» Telegram-ալիքի փոխանցմամբ՝ GTA V խաղում ակտիվ օդային կառավարումը գրեթե կրկնակի կրճատում է իրական FPV դրոնի յուրացման ժամանակը։
Աղբյուրի տվյալներով՝ մոտ 100 ժամ ակտիվ «թռիչքային» խաղային փորձը կարող է 40-50 տոկոսով արագացնել իրական դրոնի կառավարման հմտությունների ձևավորումը։ Նշվում է, որ խաղի ընթացքում մարդու ուղեղը նախապես ձևավորում է եռաչափ տարածությունում կառավարման և կողմնորոշման անհրաժեշտ մեխանիզմները, ինչի շնորհիվ իրական սարքի կառավարումը դառնում է ավելի հեշտ և արագ յուրացվող։
«Военная хроника»-ն նաև պնդում է, որ արտասահմանյան մի շարք ուսումնական կենտրոններ արդեն ինտեգրել են GTA-ին նման խաղային տարրեր FPV դրոնների օպերատորների պատրաստման ծրագրերում։ Այդպիսի ուսուցման դեպքում, հատկապես փորձառու գեյմերների համար, ամբողջ պատրաստումը կարող է տևել ընդամենը երկու շաբաթ։ Ավելի վաղ մասնագետները նշել էին նաև, որ տեսախաղերը կարող են դրական ազդեցություն ունենալ հիշողության, ուշադրության և ուղեղի ընդհանուր ակտիվության վրա։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ