«Ունիվերի» աստղին նկատել են Պաշա Տեխնիկի նախկին ընկերուհու հետ
Հասարակություն
«Ունիվեր» սերիալից հայտնի դերասան Վիտալի Գոգունսկին հայտնվել է ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ համացանցում տարածվել են նրա կադրերը Քրիստինա Լեքսիի հետ, որը ռուսական մամուլում ներկայացվում է որպես Պաշա Տեխնիկ մականունով հայտնի ռեփեր Պավել Իվլևի նախկին ընկերուհի։ Տեղեկությունը հրապարակել է Mash Telegram-ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գոգունսկուն և Լեքսիին բազմիցս տեսել են միասին տարբեր միջոցառումների ժամանակ, այդ թվում՝ ընդհանուր ծննդյան հավաքույթներում։ Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես դերասանը մոտենում է կնոջը, բարևում նրան, իսկ վերջինս գրկում է Գոգունսկուն։
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ համացանցում տարածվել են Լեքսիին վերագրվող տարբեր ծառայությունների գներ, սակայն այդ տեղեկությունների պաշտոնական հաստատում չկա։ Ավելի վաղ Պաշա Տեխնիկի թեման կրկին քննարկվել էր այն բանից հետո, երբ ռեփեր Գուֆի նախկին կինը՝ Այզա-Լիլունա Այը, հարցազրույցի ընթացքում կոշտ արտահայտվել էր նրա հասցեին։

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ