Ասիան «պլաստիկային շոկի» է բախվել նավթային ճգնաժամի պատճառով
Աշխարհ
Ասիական երկրները Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով՝ բախվում են նավթայի՝ անհրաժեշտ պլաստիկ նյութի պակասի, գրում է Financial Times-ը:
Ըստ FT-ի՝ նավթան օգտագործվում է պլաստմասսա, ինչպես նաև որոշ կիսահաղորդչային բաղադրիչներ արտադրելու համար:
Փետրվարի վերջից ի վեր հումքի գները կրկնապատկվել են: Իր հերթին, փաթեթավորման և այլ պլաստիկ ապրանքների արժեքը բարձրացել է: Արդյունքում՝ ոչ միայն սպառողներն են զգում գների աճը, այլև բիզնեսները ստիպված են կրճատել կամ դադարեցնել արտադրությունը:
Ճապոնիան և Ինդոնեզիան ամենաշատը տուժել են «պլաստիկ շոկից»: Մասնավորապես, քիմիական Mitsubishi Chemical ընկերությունը մարտին հայտարարել է էթիլենի արտադրության կրճատման մասին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ