Լավրովը Բրյուսելին մեղադրել է Գերմանիայում ռևանշիզմ խրախուսելու մեջ
Ռուսաստան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Բրյուսելում գտնվող եվրոպացի քաղաքական գործիչները գիտակցաբար խրախուսում են ռևանշիստական տրամադրությունները Գերմանիայում և եվրաատլանտյան տարածաշրջանի այլ հատվածներում։ Այս մասին նա ասել է Ռուսաստանի ԱԳՆ շենքում անցկացված ծաղկեպսակների տեղադրման արարողության ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։
Լավրովի խոսքով՝ «Բրյուսելում նստած բյուրոկրատները» ամեն կերպ աջակցում են նման տրամադրությունների տարածմանը ոչ միայն Գերմանիայում, այլև եվրաատլանտյան տարածքի այլ երկրներում։ Նա ընդգծել է, որ հենց Գերմանիայի ներսում ևս արդեն սկսում են հարցեր բարձրացնել այն մասին, թե ուր է շարժվում եվրոպական և ատլանտյան ինտեգրացիան այդ ուժերի ղեկավարության պայմաններում։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Եվրոպայում որոշ քաղաքական շրջանակներ բացահայտ կոչեր են անում «կրկնել Հիտլերի փորձը» և պատրաստվում են նոր հակամարտության Ռուսաստանի դեմ։ Նրա խոսքով՝ հատկապես զարմանք է առաջացրել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունը, ըստ որի՝ գերմանական բանակը կրկին պետք է դառնա Եվրոպայի ամենահզոր ռազմական ուժը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ