Ֆրանսիացի քաղաքական գործիչը կոչ է արել ընդվզել Ուկրաինային օգնության դեմ
Աշխարհ
Ֆրանսիական «Պատրիոտներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ՝ ֆրանսիացիներին կոչ անելով «ընդվզել» այդ քաղաքականության դեմ։ X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ քաղաքական գործիչը հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գտնվում է «խոշոր կոռուպցիոն համակարգի կենտրոնում»։
Ֆիլիպոյի խոսքով՝ եվրոպական երկրները շարունակում են միլիարդավոր եվրոներ հատկացնել Կիևին, մինչդեռ այդ միջոցները, ըստ նրա, նպաստում են կոռուպցիայի խորացմանը։ Նա նշել է, որ վերջերս հաստատվել է ևս 17 միլիարդի ֆինանսավորում, և հայտարարել, թե այդ գումարների մի մասը հետագայում վերադառնում է Եվրոպա՝ «ատկատների» տեսքով՝ պատերազմական քաղաքականություն վարող շրջանակներին։
Ֆրանսիացի քաղաքական գործիչը նաև պնդել է, որ «Բրյուսելի շրջանակները» շահույթ են ստանում Ուկրաինային տրամադրվող օգնությունից։ Միաժամանակ նա կրկին քննադատել է Եվրոպայի ներկայիս քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Եվրոպայում որոշ քաղաքական ուժեր բացահայտորեն հանդես են գալիս Ռուսաստանի դեմ նոր հակամարտության օգտին։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ