Լատվիան բողոք է հայտնել Ռուսաստանին ուկրաինական ԱԹՍ-ների հետ կապված միջադեպից հետո
Աշխարհ
Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Դմիտրի Կասատկինին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպից հետո, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայության տվյալներով՝ Կասատկինին բողոքի նոտա է հանձնվել։ Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը ընդգծել է, որ Ուկրաինայում հակամարտությունը անվտանգության միջադեպերի ռիսկ է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար։
Միևնույն ժամանակ, Լատվիայի նախարարությունը պարզաբանել է, որ Ռիգան երբեք թույլ չի տվել իր օդային տարածքն օգտագործել Ռուսաստանի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարվածների համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ