Իսրայելում Հանտավիրուսային վարակի դեպք է գրանցվել
Աշխարհ
Իսրայելում ախտորոշվել է Հանտավիրուսային վարակի առաջին դեպքը հիվանդի՝ Արևելյան Եվրոպա այցելությունից հետո, հաղորդում է The Jerusalem Post-ը։
Հրապարակումը նշում է, որ հիվանդը, հնարավոր է, վարակվել է Արևելյան Եվրոպա մի քանի ամիս առաջ գտնվելու ընթացքում։ Նա բժշկական օգնության է դիմել Հանտավիրուսային ախտանիշներ ի հայտ գալուց հետո։
Մայիսի 4-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է Հանտավիրուսային վարակի բռնկման մասին հոլանդական MV Hondius զբոսանավի վրա, որը Ատլանտյան օվկիանոսով անցնում էր Արգենտինայից դեպի Կաբո Վերդե։
Հայտնի է ութ դեպքի մասին, որից երեքը՝ մահվան ելքով։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ