ՌԴ ՊՆ. Ուկրաինան 1630 անգամ խախտել է հրադադարը
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հրադադարի ուժի մեջ մտնելու պահից ավելի քան 1600 անգամ խախտել են կրակի դադարեցման ռեժիմը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ արձանագրվել է 1630 խախտում։
Ռուսական կողմի տվյալներով՝ չնայած Մոսկվայի հայտարարած հրադադարին, ուկրաինական ուժերը շարունակել են հարվածներ հասցնել անօդաչու թռչող սարքերի և հրետանու միջոցով՝ ինչպես ռուսական զորքերի դիրքերին, այնպես էլ Բելգորոդի և Կուրսկի սահմանամերձ շրջանների քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարությունում նշել են, որ ռուսական բանակը «հայելային պատասխան» է տվել այդ գործողություններին։
Հաղորդագրության համաձայն՝ պատասխան հարվածները հասցվել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, հրետանու և ականանետերի դիրքերին, ինչպես նաև անօդաչու սարքերի կառավարման կետերին ու արձակման վայրերին։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից հայտարարված հրադադարը ուժի մեջ է մտել մայիսի 8-ի կեսգիշերից։ Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել էր նաև, որ հրադադարի առաջին ժամերին Ուկրաինան ռուսական շրջանների ուղղությամբ արձակել է 390 անօդաչու սարք և «Նեպտուն» տեսակի 6 հեռահար հրթիռ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ