Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ևս մեկ բնակավայր Դոնեցկի մարզում
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի ժողովրդական հանրապետության Կրիվայա Լուկա բնակավայրը։ Գերատեսչության տվյալներով՝ գործողությունն իրականացրել են «Հարավ» զորախմբի ստորաբաժանումները։
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ մարտերի ընթացքում հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի մեխանիզացված, ավտոմոբիլային, գրոհային և լեռնագրոհային բրիգադներին, ինչպես նաև ծովային հետևակի, տարածքային պաշտպանության և ազգային գվարդիայի ստորաբաժանումներին։
Բացի այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել նաև Սումիի մարզի Միտրոպոլյե բնակավայրի նկատմամբ։ Այս ուղղությամբ գործող «Հյուսիս» զորախումբը, ըստ պաշտոնական հաղորդագրության, հարվածներ է հասցրել ուկրաինական մի շարք բրիգադների և սահմանապահ ծառայության ստորաբաժանումներին։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ