Փորձագետ. Հնդկաստանը տիեզերական ոլորտում շարունակում է կախված մնալ Ռուսաստանից
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ Պյոտր Տոպիչկանովը հայտարարել է, որ Հնդկաստանը հատկապես մեկ ոլորտում շարունակում է կախված մնալ Ռուսաստանից՝ մարդատար տիեզերագնացությունից։ Այս մասին նա հայտնել է ТАСС գործակալությանը տված մեկնաբանության ընթացքում։
Փորձագետի խոսքով՝ խոսքը վերաբերում է տիեզերագնացների պատրաստման, տիեզերանավերում և ուղեծրային կայաններում նրանց համար պայմանների ապահովման, ինչպես նաև տիեզերակայանների շահագործման ոլորտում ռուսական փորձին։ Տոպիչկանովը նշել է, որ Խորհրդային Միության և Ռուսաստանի կուտակած փորձը այս ուղղությամբ եզակի է համաշխարհային մակարդակում, և Նյու Դելիի համար գրեթե չկա այլընտրանքային գործընկեր, որը կարող է ամբողջությամբ փոխարինել Մոսկվային։
Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Դենիս Մանտուրովը չէր բացառել Ռուսաստանի և Հնդկաստանի համագործակցությունը Ռուսաստանի նոր ուղեծրային կայանի նախագծի շրջանակում։ Նա նաև հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է ընդլայնել սարքավորումների մատակարարումները Հնդկաստանի Gaganyaan մարդատար տիեզերական ծրագրի համար։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ