Չինաստանի ԱԳՆ-ը տեղեկություններ չունի ԱՄԷ-ի ափերի մոտ հարձակման ենթարկված նավի վրա զոհերի մասին
Աշխարհ
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը որևէ տեղեկություն չունի ԱՄԷ-ի ափերի մոտ Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող չինական անձնակազմով նավի վրա հարձակման հետևանքով զոհերի մասին, ըստ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանի։
«Նավի անձնակազմի շրջանում զոհերի մասին այս պահին տեղեկություններ չկան», - ասել է նա։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով ծովային անվտանգության աղբյուրներին, հաղորդել էր, որ Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող չինական նավը վնասվել է ԱՄԷ-ի ափերի մոտ հարձակման հետևանքով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մայիսի 4-ին հրդեհ է բռնկվել չինական JV Innovation նավթային և քիմիական նավի տախտակամածից, որը նավարկում էր ԱՄԷ-ի Մինա Սակր նավահանգստի մոտ։

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ