Ուկրաինա. Չեռնոբիլի հրդեհներից հետո ճառագայթման մակարդակը նորմայի սահմաններում է
Աշխարհ
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Չեռնոբիլի անտառային հրդեհներից հետո երկրի տարածքում ճառագայթման մակարդակը շարունակում է մնալ նորմայի սահմաններում։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է գերատեսչության Telegram-ալիքում։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ Արտակարգ իրավիճակների ծառայության ազգային հիդրոմետեորոլոգիական կենտրոնի ստացած չափումները ցույց են տալիս, որ գամմա-ճառագայթման մակարդակը երկրի ողջ տարածքում չի գերազանցում թույլատրելի նորմաները։ Միաժամանակ նշվում է, որ Չեռնոբիլի օտարման գոտում խոշոր հրդեհի մարման աշխատանքները դեռ շարունակվում են։
Չեռնոբիլի գոտում բռնկված հրդեհների մասին հայտնի էր դարձել մարտի 8-ին։ Ուկրաինայի ԱԻՆ-ը հայտնել էր, որ իրավիճակը բարդանում է ուժեղ քամու և չոր եղանակի պատճառով, ինչը նպաստում է կրակի արագ տարածմանը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ