Զելենսկին հայտարարել է ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների նախապատրաստման մասին
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը համաձայնեցնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ առաջիկա բանակցությունների ժամկետները և սպասում է ամերիկյան պատվիրակության այցին։ Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում։
Զելենսկու խոսքով՝ ուկրաինական կողմը ներկայում աշխատում է անհրաժեշտ հանդիպումների և այցերի ժամանակացույցի վրա։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների այցը Կիև սպասվում է գարնան վերջում կամ ամռան սկզբին։ Ուկրաինայի նախագահը նաև հույս է հայտնել, որ այս անգամ հնարավոր կլինի իրականացնել նախատեսված ծրագրերը և ակտիվացնել դիվանագիտական գործընթացը։
Հայտարարությունը հնչում է այն ֆոնին, երբ Վաշինգտոնի և Կիևի միջև շարունակվում են քննարկումները ռազմական աջակցության, անվտանգության երաշխիքների և պատերազմի կարգավորման հնարավոր տարբերակների շուրջ։ Միաժամանակ ԱՄՆ քաղաքական շրջանակներում շարունակում են ակտիվ քննարկվել Ուկրաինայի հետ հարաբերությունների ապագա ձևաչափերը Դոնալդ Թրամփի վարչակազմի պայմաններում։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ