Չեբոքսարիի վրա հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 42-ի
Ռուսաստան
Ռուսաստանի Չեբոքսարի քաղաքում մայիսի 5-ին իրականացված հարձակման հետևանքով տուժածների թիվը կտրուկ աճել է և հասել 42-ի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Չուվաշիայի առողջապահության նախարարությանը։
Ավելի վաղ հաղորդվում էր 35 տուժածի և երկու զոհի մասին։ Սակայն վերջին տվյալներով՝ ևս յոթ բնակիչ դեպքից հետո ինքնուրույն դիմել է բուժհաստատություններ և այժմ ստանում է ամբուլատոր բուժօգնություն։ Տարածաշրջանային իշխանությունների փոխանցմամբ՝ հիվանդանոցներում շարունակում է մնալ 10 մարդ, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։ Մեկ տուժած էլ տեղափոխվել է Նիժնի Նովգորոդի այրվածքաբանական կենտրոն։
Չուվաշիան ենթարկվել էր հարձակման մայիսի 5-ի գիշերը, իսկ առավոտյան ժամերին հարվածները շարունակվել էին։ Չպաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման ընթացքում, բացի անօդաչու թռչող սարքերից, հնարավոր է օգտագործվել է նաև «Ֆլամինգո» նորագույն հրթիռը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ