Գերմանիայի Զիցիգ քաղաքի բանկերից մեկում պատանդներ են վերցրել
Աշխարհ
Գերմանիայի արևմուտքում գտնվող Զիցիգ քաղաքում լայնածավալ ոստիկանական գործողություն է ընթանում Ֆոլքսբանկի մասնաճյուղում պատանդ վերցնելուց հետո, հաղորդում է Bild տաբլոիդը։
«Ոստիկանությունը հաստատել է, որ քաղաքի կենտրոնում գտնվող Ֆոլքսբանկի մասնաճյուղում այս պահին պատանդ վերցնելու դեպք է տեղի ունենում», - գրել է տաբլոիդը։
Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, իսկ քաղաքի վրայով պտտվում են ուղղաթիռներ: Bild-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան բանկին է մոտեցել զրահապատ մեքենա: Աշխատակիցներից մեկը դուրս է եկել շենք մտնելու համար: Անհայտ հարձակվողը բռնել է վարորդին և սկսել սպառնալ նրան: Հաղորդվում է, որ հարձակվողը և պատանդը ներկայումս գտնվում են բանկի պահոցում:
«Այս պահին մենք պետք է ենթադրենք, որ բանկում կան մի քանի հանցագործներ և պատանդներ։ Պատանդներից մեկը զրահապատ մեքենայի վարորդն է», - ասել է ոստիկանության խոսնակը։

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ