Լատվիան բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին
Աշխարհ
Լատվիայի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին՝ Ռեզեկնե քաղաքում նավթաբազայի տարածքում անօդաչու սարքի ընկնելու միջադեպից հետո։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով լատվիական LSM լրատվամիջոցին։
Տեղեկությունների համաձայն՝ Լատվիայի ԱԳՆ է հրավիրվել Ռուսաստանում գործերի ժամանակավոր հավատարմատար Դմիտրի Կասատկինը, որին փոխանցվել է պաշտոնական բողոքի նոտան։ Նշվում է, որ անօդաչու սարքը ընկել է նավթամթերքների պահպանման օբյեկտի տարածքում։ Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը հայտարարել է, որ դրոնը կարող էր լինել ուկրաինական։
Միաժամանակ պաշտոնական տվյալներ կամ ապացույցներ այն մասին, որ անօդաչու սարքը Լատվիայի տարածք է մուտք գործել Ռուսաստանի կողմից, դեռ չեն ներկայացվել։ Միջադեպը տեղի է ունեցել այն ֆոնին, երբ Ռուսաստանի հայտարարած հրադադարից հետո Ուկրաինայի զինված ուժերը իրականացրել էին լայնածավալ հարվածներ տարբեր ուղղություններով։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru