Ռուսաստանը չի հարվածի Կիևին օդանավակայաններում ստեղծված խափանումների պատճառով
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Սոբոլևը հայտարարել է, որ Մոսկվան չի խախտի մայիսի 9-ի առիթով հայտարարված հրադադարը և պատասխան հարված չի հասցնի Կիևին՝ ռուսական օդանավակայաններում ստեղծված խափանումների պատճառով։ Նրա խոսքերը փոխանցում է НСН-ը։
Սոբոլևի խոսքով՝ Ռուսաստանը կդիմի կոշտ գործողությունների միայն այն դեպքում, եթե Ուկրաինան փորձի խափանել Հաղթանակի շքերթը Մոսկվայում։ «Այդ դեպքում կհասցվի զանգվածային հարված Կիևի կենտրոնին։ Ռուսաստանի նախագահը հստակ խնդիր է դրել՝ խոսքը վերաբերում է տոնական օրերին Մոսկվայի վրա հնարավոր հարձակման կոշտ պատասխանին։ Իսկ հրադադարի առանձին խախտումները դրա տակ չեն մտնում», — հայտարարել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 8-ի առավոտյան Ռուսաստանի 13 օդանավակայան ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը՝ Ռոստով-на-Дону քաղաքում «Аэронавигация Юга России» մասնաճյուղի շենքի վրա ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման պատճառով։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ