Եվրոպայի «Կանաչները» կոչ են արել Մեծ Բրիտանիային վերադառնալ Եվրամիություն
Աշխարհ
Եվրոպական «Կանաչներ» կուսակցությունը պաշտոնապես կոչ է արել Մեծ Բրիտանիային վերադառնալ Եվրամիության կազմ։ Ինչպես հայտնում է The Guardian-ը, համապատասխան հայտարարությունը հաստատվել է Բրյուսելում կայացած կուսակցության ղեկավարության ամենամյա հանդիպման ընթացքում։
Ընդունված հռչակագրում նշվում է, որ Brexit-ը դարձել է «քաղաքական և տնտեսական ձախողում»՝ երկարաժամկետ բացասական հետևանքներով թե՛ Միացյալ Թագավորության, թե՛ ամբողջ Եվրոպայի համար։ Փաստաթղթում ընդգծվում է, որ «Մեծ Բրիտանիայի ապագան գտնվում է Եվրամիությունում»։
Հայտարարությունից հետո Եվրոպայի տարբեր երկրների «Կանաչ» կուսակցությունները պարտավորվելու են այս դիրքորոշումը հաշվի առնել իրենց քաղաքական հայտարարություններում և քննարկումներում։ The Guardian-ը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ համաեվրոպական քաղաքական ուժը պաշտոնապես հանդես է գալիս Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու օգտին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ չնայած Լեյբորիստական կուսակցության անհաջողություններին տարածաշրջանային ընտրություններում։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru